0%

24 հոկտեմբեր 2025

«Music for future»-ի 100 մլն դրամով հովանավորություն․ «Ռենշին»-ի ներդրումը Հայաստանի երաժշտության ապագայի մեջ

Օրերս կայացավ «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության և «Music for future» foundation-ի միջև հուշագրի ստորագրումը, որով ընկերությունն իր հովանավորչության շրջանակներում 100 մլն դրամ է տրամադրել հիմնադրամին:

Օրերս կայացավ «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության և «Music for future» foundation-ի միջև հուշագրի ստորագրումը, որով ընկերությունն իր հովանավորչության շրջանակներում 100 մլն դրամ է տրամադրել հիմնադրամին:
Կարևորելով հայկական մշակույթի և ապագա սերունդների կրթության մեջ ներդրումը՝ Ռենշինը շարունակում է աջակցել Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը նպաստող հաստատություններին՝ այս անգամ դառնալով «Music for future»-ի հովանավորը:

Հիմնադրամը միավորում է դեռահաս տաղանդավոր երաժիշտների՝ նրանց համար ապահովելով բազմակողմանի կրթություն, հատուկ մաստեր կլասեր ոլորտի մեծ վարպետների մոտ և միջազգային համագործակցություններ:
Ապագա վիրտուոզների համար նաև Ռենշինի օգնությամբ ստեղծվում է միջավայր, որտեղ նրանք կարող են զարգանալ և ստանալ միջազգային ճանաչում՝ ելույթներ ունենալով ամենահեղինակավոր բեմերում:

Հովանավորության 100 մլն դրամը կուղղվի հիմնադրամի նոր ծրագրերին ու միջազգային համագործակցության զարգացմանը: Սակայն «Ռենշին»-ի աջակցությունը միայն ֆինանսական չէ, այն նպատակային ներդրում է կրթության և տաղանդների կայացման բնագավառում, որը դառանալու է մշակութային արժեքների վրա հիմնված հասարակության հիմքը:

«Մեզ համար որպես ներդրումային ընկերություն՝ սա պարզապես ներդրում չէ․ սա մեր սոցիալական պատասխանատվությունն է՝ մեր սերունդների կրթման, զարգացման, շարունակական աճի համար՝ որպես մեր երկրի լուսավոր ապագայի մաս: «Ռենշին»-ի գործունեության հիմքում միջավայրերի և ապրելակերպի ձևավորումն է: Այս միջավայրի առանցքային դերը հենց մարդն է․ և այս համագործակցությունն էլ հենց դրա մասին է․ մեր ներդրումն է մարդու կայուն ապագայի ձևովորման մեջ»,- իր խոսքի մեջ նշեց «Ռենշին»-ի ռազմավարական զարգացման տնօրեն՝ Անի Մավյանը:

«Շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, որովհետև այս հուշագիրը թույլ է տալիս մեզ ընդլայնել հիմնադրամի երեխաների քանակը, որը որ իմ և գործընկերներիս հիմնական առաքելությունն է: Մենք ապրում ենք Հայաստանում և ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան տաղանդներ»,- հայտնեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և «Music for future»-ի հիմնադիր և հոգաբարձունեի խորհրդի նախագահ՝ Սերգեյ Սմբատյանը:

Հիմնադրամի շահառուներից մեկը՝ 14-ամյա Մարկը, վերջերս Վիեննայի Բեթհովենի անվան մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը: Նա կիսվեց, որ իր մասնակցած տարբեր երկրների հայտնի երաժիշտների և դաշնակահարների հետ մաստեր կլասներից ամենաշատը տպավորված էր Ջուլիանո Մացցոկկանտեի հետ վարպետաց դասով:

Ապագա վիրտուոզներին համաշխարհային բեմեր հասնելու հնարավորություն տալով՝ համագործակցությունը նոր էջ է բացելու Հայաստանի երաժշտական կյանքում:

ՎԵՐԵՎ